Հայկական կարմիր խաչի ընկերությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցության շրջանակներում, Ստեփանավանի ՏՄ մասնագետների համակարգմամբ, հուլիս ամսին ՀԿԽԸ Երևանի, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզային մասնաճյուղերի Աղետներին արձագանքման թիմերի 62 կամավորների համար կազմակերպել էր «Փրկարարություն և պարանային տեխնիկա» թեմայով եռօրյա դասընթաց-վարժանք։
Վարժանքի նպատակն էր զարգացնել ՀԿԽԸ Աղետնորին արձագանքման թիմերի կարողություններն ու հմտությունները, մասնավորապես՝ հետախուզել տեղանքը, ճիշտ օգնություն ցուցաբերել փլատակների տակ մնացած տուժածներին և ավտովթարի ենթարկված մարդկանց, տրամադրել սոցիալ-հոգեբանական աջակցություն, զարգացնել թիմային աշխատանքի և համակարգման հմտությունները, ինչպես նաև անվտանգ օգտագործել փրկարարական գործիքները։