Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը [uri] => /news/subsequent-session.html [id] => 224 [content] => 1 ) 1
Տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները...

Տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

26.04.2017
Տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Ապրիլի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում՝ նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցեցին գերատեսչությունների, սիրիահայերի խնդիրներով զբաղվող հասարակական և բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը:

Սիրիահայերի բուժօգնության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների և հետագա անելիքների մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հիվանդանոցային բուժօգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը: Զեկուցողը նշեց, որ 2016թ. բուժօգնություն է ցուցաբերվել շուրջ 450 սիրիահայի: Բուժօգնության, ինչպես նաև՝ սիրիահայ բժիշկների աշխատանքի տեղավորման հարցերը լուծվել են ժամանակին և բացթողումներ չեն արձանագրվել:

Սիրիահայ գործարարների վերապատաստման և նրանց բիզնեսի կայացմանն ուղղված ծրագրերի մասին զեկուցեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը: Զեկուցողը նշեց նախարարության կողմից սիրիահայ գործարարներին աջակցելու հինգ ուղղությունների մասին, այդ թվում՝ բիզնես ծրագրերի ֆինանսավորման, տեքստիլ և կաշեգործական արտադրության կենտրոն ստեղծելու, վարչապետին կից փոքր և միջին ձեռնարկատիրության խորհրդի կազմում սիրիահայերի տնտեսական շահերը ներկայացնող մասնակից ընդգրկելու անհրաժեշտության վերաբերյալ:

Սիրիահայերի տնտեսական ինտեգրմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ թեման շարունակեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ) ծրագրի ղեկավար Հանս Յոհաքիմ Զիննկաննը: Նա զեկուցեց սիրիահայերի տնտեսական ինտեգրման ուղղությամբ իրականացված և նախատեսված ծրագրերի, ինչպես նաև տնտեսական ինտեգրման աշխատանքային խմբի գործունեության մասին: Համապարփակ բազմակողմանի զեկուցման մեջ GIZ ծրագրի ղեկավարը նշեց, որ ստեղծվել է տվյալների շտեմարան, աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված է սիրիահայերի տնտեսական ինտեգրման հարցերով զբաղվող 22 կազմակերպության ներկայացուցիչ:

Սիրիահայերին ցուցաբերած աջակցության և նախատեսվող ծրագրերը ներկայացրեց Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի ծրագրի համակարգող Մանե Խաչատրյանը: Զեկուցողն անդրադարձավ սիրիահայերին ցուցաբերված կրթական, տնտեսական, հումանիտար օգնությանը, որը նախորդ տարի կազմել է 67 հազար ԱՄՆ դոլար:

Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց բոլոր պետական, հասարակական, միջազգային կազմակերպություններին և կառույցներին կատարած աշխատանքի համար: Նա կարևորեց սիրիահայերի տնտեսական ինտեգրումը, խնդրեց բոլոր կազմակերպություններին իրենց ծրագրերում որոշակի բաղադրիչ հատկացնել սիրիահայերի բիզնեսի աջակցությանը: Նախարարը մասնավորապես նշեց. «Պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի սիրիահայերի խնդիրները արագ և համակարգված լուծում ստանան, և նրանք հաստատվեն Հայաստանում»:

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ