-Աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին․
Արդեն մեկ տարի է ինչ ազգային ընկերությունը գործունեության սլաքներն ուղղել է Լեռնային ղարաբաղից բռնի տեղահնված մարդկանց կենսապաովմանն ու բարեկեցության մակարդակի բարձրացմանը։
Հայկական Կարմիր խաչի ընկերության հավատարիմ դոնորներից՝ Գերմանական Կարմիր խաչը հերթական համատեղ ծրագիրն է ավարտումայս անգամ Կոտայքի մարզում։ Հրազդանում երկու օրվա ընթացքում հիգենիկ և կենցաղային պարագաներ տրամադրվեց բռնի տեղահանված350 ընտանիքի՝ 1086 շահառուի։
Այս բաղադրիչն ի սկբանե նախատեսված է եղել բազմազավակ ընտանիքների համար, սակայն աջակցություն են ստացել նաև բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող մարդիկ։ Շահառուներից ավագն այս քաղաքում80-ամյա Արտյուշա Հայրապետյանն է, օգնությունն իր համար կարևոր ու անհրաժեշտ է, բայց միակ ցանկությունն իր ու բոլորի համար մեկն է․ խաղաղություն։ Կոտայքի մարզում հիգիենիկ և կենցաղային պարագաների բաշխումը շարունակական է լինելու, բազմազավակ ընտանիքներից զատ շահառուների շրջանակը մեծանալու է, փորձելով թեթևացնել բռնի տեղահնվածների հոգսերը։