Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Առողջ ապրելակերպի արշավ Գեղարքունիքում [uri] => /news/healthy-lifestyle-campaign-in-gegharkunik.html [id] => 602 ) 1
Առողջ ապրելակերպի արշավ Գեղարքունիքում

Առողջ ապրելակերպի արշավ Գեղարքունիքում

16.09.2023
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Առողջ ապրելակերպի արշավ Գեղարքունիքում

«Առողջ ապրելակերպը սովորություն է»․ սեպտեմբերի 14-ին, ՀԿԽԸ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի 30 կամավորներ՝ Առողջապահության նախարարության, Պարենի համաշխարհային ծրագրի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ կառույցների հետ համագործակցութամբ, Սևան քաղաքում անցկացրել են քայլերթ և իրազեկող արշավ՝ առողջ ապրելակերպի վերաբերյալ։ Արշավը մեկնարկեց Սևան քաղաքի N4 հիմնական դպրոցից: Մասնակիցները Սևանի Չարենց փողոցով անցան առողջ ապրելակերպը քարոզող պաստառներով և հասան մինչև Իզերի հրապարակ: «Փյունիկ» խաչքարի տարածքում անցկացվեց միջոցառումների շարք: Թեմատիկ տաղավարներում ներկայացվել են առողջարար ուտեստներ և առողջ ապրելու կանոններ։

Միջոցառման նպատակն էր հանրության շրջանում բարձրացնել իրազեկվածությունը առողջ ապրելակերպի վերաբերյալ, խրախուսել առողջ սննդի պատրաստումը, ֆիզիկական ակտիվությունը, առողջ վարքագծի ձևավորումը։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ