Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Աջակցություն սիրիահայերի ինտեգրմանը [uri] => /news/syrian-armenians-integration.html [id] => 344 ) 1
Աջակցություն սիրիահայերի ինտեգրմանը

Աջակցություն սիրիահայերի ինտեգրմանը

28.06.2019
Աջակցություն սիրիահայերի ինտեգրմանը

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակներում գործող ՀԿԽԸ Սիրիահայերի սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնում պարբերաբար տեղի են ունենում բազմաբնույթ միջոցառումներ, հանդիպումներ և այլցեր, որոնց նպատակն է նպաստել սիրիահայերի ինտեգրմանը:

 

 

Հունիսի 6-ին 13 սիրիահայեր  այցելեցին  Փարաջանովի տուն-թանգարան: Էքսկուրսավարի պատմություններով, Փարաջանովյան գունագեղ արվեստով համակված նրանք ունեցան գեղեցիկ մշակութային օր:

Ծրագրի շրջանակներում հունիսի 7-ին սիրիահայ երեխաներն այցելեցին «Զուլանդիա» էկզոտարիում, որտեղ հնարավորություն ունեցան տեսնելու բազմաթիվ կենդանիներ, խաղալու և շփվելու նրանց հետ: Ոմանք խուսափում էին կենդանիների հետ շփվելուց, դիպչելուց, սակայն մասնագետների հոգեբանական ճիշտ մոտեցման շնորհիվ այդ խնդիրը հարթվեց: Երեխաները շատ ոգևորված և ուրախ էին: Նրանք ունեցան հագեցած և տպավորություններով լի օր:

Հունիսի 18-ին 22 սիրիահայ հրավիրվեց Համազգային թատրոն դիտելու «Ճշմարտություն» ներկայացումը: Երեկոն հագեցած էր դրական հույզերով և խորհրդով: Մասնակիցները վկայեցին, որ նմանատիպ միջացառումները հնարավորություն են տալիս նրանց փոքրիշատե թոթափելու առօրեական հոգսերը և դժվարությունները:

 

ԻՐԻՍ ծրագիրը իրականացվում է Ի պատասխան Սիրիական Ճգնաժամի ստեղծված Եվրոպական միության տարածաշրջանային Թրասթ Ֆոնդի՝ «Մադադ»-իԱվստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի ֆինանսական աջակցությամբ։, Ավստրիական Կարմիր խաչի կողմից ղեկավարվող կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հայկական կարիտաս Բարեգործական ՀԿ-ն, Հայկական Կարմիր խաչի ընկերակցության, Սիրիհայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոնի և ՓՄՁ համագործակցություն ասոցիացիյի կողմից։

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ