Անցյալ շաբաթ տեղացած առատ ձյան հետևանքով Գյուլագարակ խոշորացված համայնքի Պուշկինո բնակավայրում փլուզվել էր տներից մեկի տանիքը:
Ընտանիքը՝ ամուսինները և 3 անչափահաս երեխաները, մնացել են անօթևան, ժամանակավոր ապաստան գտնելով Գարգառ գյուղում բնակվող հարազատների տանը:
ՀԿԽԸ Ստեփանավանի Տարածքային մասնաճյուղի անձնակազմը և կամավորները, այցելեցին ընտանիքին՝ նվիրաբերելով հագուստ ու խաղալիքներ։
ՄԵՆՔ ՕԳՆՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ