Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Շարունակվում է «Իմ քայլը» հիմնադրամի և Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությունը։ [uri] => /news/cooperation-my-step-foundation-armenian-red-cross-society.html [id] => 424 ) 1
Շարունակվում է «Իմ քայլը» հիմնադրամի և...

Շարունակվում է «Իմ քայլը» հիմնադրամի և Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությունը։

20.05.2020
Շարունակվում է «Իմ քայլը» հիմնադրամի և Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությունը։

«Իմ քայլը» հիմնադրամը՝ Ընտանիքի միջազգային օրը, մեկնարկեց ևս մեկ սոցիալական ծրագիր՝ այս անգամ ուղղված Վայոց ձորի մարզում անապահովության գնահատման համակարգում ընդգրկված միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ, ինչպես նաև բազմազավակ ընտանիքների երեխաներին:

 

Սոցիալական ծրագրի շրջանակներում մարզի 695 ընտանիքի 2036 անչափահաս երեխաների կտրամադրվեն պարենի մեկամսյա փաթեթներ՝ կազմված ՀՀ Առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ 0-10 և 11-18 տարեկան երեխաներին անհրաժեշտ սննդարար նյութերի և էներգետիկ արժեքների ուղենիշների հիմքով։

 

Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները՝ Վայոց ձորի Սոցիալական ապահովության տարածքային բաժինների աշխատակիցների հետ միասին մարդասիրական օգնությունը հասցնում են շահառուների տներ։

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ