Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է [uri] => /news/october-1st-is-international-day-of-elderly.html [id] => 296 ) 1
Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է

01.10.2018
Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է, որը ևս մեկ առիթ է ուշադրություն հրավիրելու տարեցներին հուզող խնդիրներին և ջանքեր գործադրելու, որպեսզի նրանք ապրեն արժանավայել կյանքով, շրջապատված լինեն խնամքով և հոգատարությամբ։

Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) ծառայություններից օգտվում է տարեկան 420 առավել խոցելի տարեց։ ՀԿԽԸ կամավորների օգնությամբ տարեցները ստանում են սոցիալ-հոգեբանական աջակցություն, բարեգործական ճաշարանում օրական մեկ անգամ՝ տաք ճաշ։ Տարեցների տնային խնամքի մոդելը, որը ներդրվել է Լոռու և Շիրակի մարզերում, իր բնույթով եզակի է։

Այս ուղղությամբ իրականացվող մեր աշխատանքներին կարող եք ծանոթանալ դիտելով հոլովակը` https://www.youtube.com/watch?time_continue=1&v=gcpJ-3neGgs , ինչպես նաև այցելելով մեր կայքի համապատասխան բաժինը։

 

 

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ