‘’Who cares” ծրագրի շրջանակում Հայկական կարմիր խաչի ընկերության բաժնի ղեկավարների համար անցկացվեց հոգեբանական առաջին օգնության (ՀԱՕ) դասընթաց։ Քննարկվել են ղեկավարների և աշխատակիցների փոխհարաբերությունները և գործնական խնդիրների լուծման ուղիները, ինչպես նաև հաղորդակցման հմտությունների դերը ՀԱՕ ցուցաբերելու ընթացքում։ Դասընթացի ժամանակ շեշտադրվել է նաև հոգեբանական առաջին օգնություն տրամադրելու հակացուցումները՝ «Մի վնասիր»-ի սկզբունքը պահպանելու նպատակով:
Կարևոր է հասկանալ, որ ժամանակին տրամադրված հոգեբանական առաջին օգնությունը կարող է նվազեցնել հոգեբանական հետագա խնդիրների առաջացման ռիսկը:
Հոգեբանական առաջին օգնության ուսուցումը կարող է նպաստել մարդկանց պատրաստակամությանն ու պատրաստվածությանը՝ օգնելու միմյանց դժվար իրավիճակներում՝ ստեղծելով ավելի աջակցող միջավայր:
Հոգեբանական առաջին օգնության ցուցաբերումը ոչ միայն էթիկական պատասխանատվություն է, այլև հանրային առողջության և բարեկեցության կարևոր տարր: