Աշխարհում գնալով աճում է հոգեբանական խնդիրներ ունեցող երիտասարդների թիվը, հատկապես Քովիդ-19 համավարակի հետևանքով. դեպրեսիա, վախեր, վատատեսություն, ապագայի հանդեպ անորոշության զգացում: Այս զգացումները խորանում են արտակարգ իրավիճակներում, և շատերը չգիտեն դրանք հաղթահարելու միջոցներ:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Գիտելիքի գործընկերության ընդլայնում աջակցողների հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական օգնության ոլորտում›› ծրագրի շրջանակներում հրավիրում է 18-30 տարեկան երիտասարդ հոգեբաններին և սոցիալական աշխատողներին մասնակցելու «Մարտահրավեր երիտասարդներին» էսսեների մրցույթին:
Նպատակն է.
Չափանիշները
1․ Ինչու եք կարծում, որ հոգեկան առողջությունը կարևոր է։
2․ Որոնք են հոգեկան առողջության ոլորտի հիմնական բացթողումները և մարտահրավերները արտակարգ իրավիճակներում
3․ Ինչպես եք պատկերացնում այս ոլորտի բարելավումը։
4․ Ինչպես կազմակերպել ինքնախնամք
5․ Արտակարգ իրավիճակներում ինչպես աջակցել առաջնագծում աշխատողներին
Գնահատումն իրականացվելու է ՀԿԽԸ հոգեբան փորձագետների կողմից։
Լավագույն 7 էսսեների հեղինակները կստանան վկայականներ և հնարավորություն մասնակցելու
3-ը կստանան խրախուսական նվերներ:
Էսսեն և ինքնակենսագրականը կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեին մինչև օգոստոսի 31-ը:
Նմանատիպ թեմաներով նյութերի օրինակներ կարող եք գտնել https://whocares-pss.info/ առցանց գրադարանում:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060- 62-70-70 հեռախոսահամարով: