Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Փոխըմբռնման հուշագիր տարեցների խնամքով զբաղվող կառույցների միջև [uri] => /news/memorandum-of-understanding-between-the-organizations-implementing-elderly-healthcare.html [id] => 177 ) 1
Փոխըմբռնման հուշագիր տարեցների խնամքով...

Փոխըմբռնման հուշագիր տարեցների խնամքով զբաղվող կառույցների միջև

29.01.2016
Փոխըմբռնման հուշագիր տարեցների խնամքով զբաղվող կառույցների միջև

Հունվարի 27-ին տեղի ունեցավ Հայկական Կարմիր խաչի ընկերության, Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի, Առաքելություն Հայաստան ԲՀԿ-ի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ ջանքերով մշակված «ՀՀ-ում տարեցների սոցիալական պաշտպանությամբ և խնամքի տրամադրմամբ զբաղվող կառույցների միջև փոխըմբռնման հուշագրի» ստորագրման պաշտոնական արարողությունը:

Այս փաստաթուղթը նպատակաուղղված է ինստիտուցիոնալացնել ՀՀ-ում տարեցների հիմնախնդիրներով զբաղվող տարբեր կառույցների միջև փոխհարաբերությունները և ստեղծել համագործակցության գործուն մեխանիզմներ` պահպանելով ռեսուրսների համադրման և արդյունավետ կառավարման սկզբունքները:

Հուշագիրն իր բնույթով և ընդգրկման աշխարհագրությամբ համապարփակ է: Այն քաղաքացիա-իրավական փաստաթուղթ է, որը բաց է բոլոր հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և շահույթ հետապնդող կառույցների համար, որոնք պատրաստ են համագործակցել փաստաթղթում բերված նպատակներից առնվազն մեկի շրջանակներում:
Ստորագրման արարողությունից առաջ իր ելույթում ՀԿԽԸ Սոցիալ-առողջապահական բաժնի վարիչ Լուսինե Քոչարյանն ասաց.
- Տարեցների կյանքի որակի բարելավումը բնակչության սոցիալական պաշտպանության քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից է և մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Չնայած մեծ ջանքերին` տարեցներին վերաբերող շատ խնդիրներ դեռևս լուծման կարիք ունեն: Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը, որպես մարդասիրական ոլորտում ՀՀ կառավարության օժանդակ կառույց, ՀՀ տարեցներին ուղղված քաղաքականությանը համահունչ լուծումներ է առաջարկում` նախատեսելով ներդնել համայնքային ինտեգրացված տնային խնամքի ծառայություն, որը ՀԿԽԸ ռազմավարությանը ևս համահունչ է և կապահովի մեր շահառուների բարեկեցությունն ու արժանապատվությունը: Հաշվի առնելով այս նպատակին հասնելու ճանապարհին առկա բազմաթիվ խնդիրները՝ ՀԿԽԸ-ն հիմնվող համագործակցության արդյունքում ակնկալում է տարեցների ուղղված ծրագրերի արդյունավետութjան բարձրացում և ջանքերի համատեղում՝, որն էլ նշանակալի կնվազեցնի պետությանն բաժին ընկնող բեռը, կբարձրացնի մատուցվող ծառայությունների ծախսարդյունավետությունը, կօգնի խուսափել կրկնություններից և մատուցվող ծառայություններին կտա նոր որակ:

Հուշագրին միանալու իրենց պատրաստակամությունն էին հայտնել մոտ 10 ոչ պետական կառույցներ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ