Հայկական Կարմիր խաչի ընկերության Շիրակի մարզային մասնաճյուղում օգոստոսի 25-ին «Աշխատելով միասին հանուն որակյալ խնամքի, բարեկեցության և արժանապատիվ կյանքի» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ խորհրդատվական հանձնաժողովի հերթական հանդիպում։ Հանձնաժողովի կազմը ներառում է Շիրակի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԿԽԸ կողմից իրականացված բարեփոխումները ընթացիկ հարցերը, դրանց լուծման ուղղված քայլերը և համագործակցության հնարավորությունները:
2019 թվականի դեկտեմբերի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ստորագրված հուշագրի համաձայն Հայկական Կարմիր խաչի ընկերությունը պարտավորվեց ստանձնել Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը՝ կատարելով ներդրումներ, որոնք ուղղված են խնամառուների կյանքի և խնամքի ծառայությունների որակի բարելավմանը։