ԵՄ կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակներում գործող ՀԿԽԸ Սիրիահայերի սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնում պարբերաբար տեղի են ունենում բազմաբնույթ միջոցառումներ, հանդիպումներ և այլցեր, որոնց նպատակն է նպաստել սիրիահայերի ինտեգրմանը:
Ծրագրի շահառուների համար հուլիսի 25-ին կենտրոնում անցկացվեց «Դրական ծնողավարություն» թեմայով դասընթաց: Հանդիպումը վարում էին կենտրոնի հոգեբանները և Լիբանանից ժամանած կամավորը՝ Լոռին: Հանդիպման ընթացքում քննարկվեց 6-14 տարեկան երեխաների հոգեբանական առանձնահատկությունները, շփման, հաղորդակցման և կոնֆլիկտային իրավիճակներում:
Ծրագրի շրջանակներում հուլիսի 18-ին քսաներկու սիրիահայ երեխա այցելեցին «Զուլանդիա» էկզոտարիում, ուր անցկացրեցին հագեցած և տպավորություններով լի օր: Մինչ երեխաները ուրախանում էին ծնողները զրուցում էին հոգեբանի հետ՝ ստանալով հոգեբանական խորհրդատվություն:
Օգոստոսի 1-ին 14 սիրիահայ հրավիրվեց Մոսկվա կինոթատրոն դիտելու «Գործակալ 044: Օպերացիա Գեղարդ» ֆիլմը: Մասնակիցները վկայեցին, որ նմանատիպ միջացառումները հնարավորություն են տալիս նրանց փոքրիշատե թոթափել առօրեական հոգսերը և դժվարությունները:
ԻՐԻՍ ծրագիրը իրականացվում է Ի պատասխան Սիրիական Ճգնաժամի ստեղծված Եվրոպական միության տարածաշրջանային Թրասթ Ֆոնդի՝ «Մադադ»-ի, Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի ֆինանսական աջակցությամբ։, Ավստրիական Կարմիր խաչի կողմից ղեկավարվող կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հայկական կարիտաս Բարեգործական ՀԿ-ն, Հայկական Կարմիր խաչի ընկերակցության, Սիրիհայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոնի և ՓՄՁ համագործակցություն ասոցիացիյի կողմից։