Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => «Գլոբալ քայլք» իրազեկման արշավը Գեղարքունիքում, Արարատում և Արագածոտնում՝ Դիաբետի համաշխարհային օրվա առիթով [uri] => /news/world-diabetes-day-walk_2022.html [id] => 537 ) 1
«Գլոբալ քայլք» իրազեկման արշավը...

«Գլոբալ քայլք» իրազեկման արշավը Գեղարքունիքում, Արարատում և Արագածոտնում՝ Դիաբետի համաշխարհային օրվա առիթով

18.11.2022
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
 «Գլոբալ քայլք» իրազեկման արշավը Գեղարքունիքում, Արարատում և Արագածոտնում՝ Դիաբետի համաշխարհային օրվա առիթով
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ որպես Դիաբետի համաշխարհային ֆոնդի «Գլոբալ քայլք» (Global Diabetes Walk)-ի 2022 թվականի դեսպան, նոյեմբերի 16-ին Գեղարքունիքում, Արարատում և Արագածոտնում իրականացրեց նույն խորագրով իրազեկման արշավը, որին մասնակցեցին բժիշկներ, ուսուցիչներ, ուսանողներ, ինչպես նաև ՀԿԽԸ կամավորները և Դիաբետի ինքնօգնության խմբերը:
 
ՀԿԽԸ-ն ԴՀՖ նախաձեռնությամբ ամեն տարի անցկացվող «Գլոբալ քայլք» արշավին միացել է 6 տարի առաջ՝ կազմակերպելով իրազեկման ակցիան տարբեր մարզերում: Այս տարի Գեղարքունիքում՝ Մարտունիում, միջոցառմանը միացել էր նաև Armenian EyeCare Project «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ), որի մասնագետները տեղում անցկացնում էին դիաբետ ունեցողների ակնայինհետազոտություն՝ արհեստական բանականության եւ ամպային տեխնոլոգիաների միջոցով հայտանբերելու դիաբետով պայմանավորված ակնահատակի փոփոխությունները: ՀԱՆ-ը դիաբետ ունեցողներին նաև գլիկոլիզացված հեմոգլոբինի (HbA1c) թեստ հանձնելու հնարավորություն ընձեռեց՝ գնահատելու վերջին երեք ամիսներին արյան մեջ շաքարի միջին պարունակությունը:
«Գլոբալ քայլք»-ի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը շաքարային դիաբետի կանխարգելման և բուժման կարևորութան մասին:
 
ՀԿԽԸ-ն՝ Դանիական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ, 2017 թվականից իրականացնում էր «Շաքարային դիաբետի կանխարգելում և խնամք» ծրագիրը՝ ՀՀ Արարատի մարզում, իսկ 2019 թ.-ից մինչև 2022թ. հունիսը՝ ծրագրի 2-րդ փուլն իրականացվեց արդեն նաև Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում:
Նպատակն էր իրազեկվածության բարձրացման և առողջ ապրելակերպի խթանման միջոցով կանխարգելել շաքարային դիաբետը և շաքարային դիաբետի բարդությունները՝ շաքարային կամ նախաշաքարային դիաբետ ունեցող տարեցների մոտ:
 
Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը հաստատվել է 1991 թվականին՝ Դիաբետի միջազգային հիմնադրամի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից՝ ի պատասխան շաքարային դիաբետի հիվանդացության ահագնացող վտանգի: Նոյեմբերի 14-ն ընտրվել է կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգի պատվին, որը Նոբելյան մրցանակի է արժանացել ինսուլին ներարկելու շնորհիվ շաքարային դիաբետի ծանր ձեւով տառապող 14 - ամյա պատանու կյանքը փրկելու համար:
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ