Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Այսպիսի միջոցառումները մեղմում են միայնության զգացումը․ Ռիմա Մանուկյան [uri] => /news/such-events-change-our-daily-life-alleviate-the-feeling-of-loneliness-rima-manukyan.html [id] => 579 ) 1
Այսպիսի միջոցառումները մեղմում են միայնության...

Այսպիսի միջոցառումները մեղմում են միայնության զգացումը․ Ռիմա Մանուկյան

04.07.2023
ՏԱՐԵՑՆԵՐ
Այսպիսի միջոցառումները մեղմում են միայնության զգացումը․ Ռիմա Մանուկյան

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Վայոց ձորի մարզային մասնաճյուղի «Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամքի ծառայություններ» ծրագրում ընդգրկված 6 շահառուների համար մայիսի 31-ին կազմակերպել էր այց Եղեգնաձորի «Սուրբ Աստվածածին» եկեղեցի, իսկ հունիսի 21-ին 14 այլ շահառուների համար՝ ուխտագնացություն դեպի «Թանահատ», «Սուրբ Խաչ» և «Սուրբ Աննա» եկեղեցիներ։

Տարեցները հանդիպել են քահանայի հետ, աղոթք արել, օրհնություն ստացել։

Տարեցների ներգրավումը համայնքային կյանքին և սոցիալական շփումն ապահովելու նպատակով` պարբերաբար նրանց համար տարբեր բնույթի մշակութային միջոցառումներ են կազմակերպվում, իսկ ուխտագնացության մասին նրանք վաղուց էին երազում։

- Այսպիսի միջոցառումները փոխում են մեր առօրյան, մեղմում միայնակության զգացումը, - ասաց Ռիմա Մանուկյանը։

Հայկական Կարմիր խաչի ընկերության Շիրակի մարզային մասնաճյուղի տնային խնամքի ծառայության տարեցները՝ բուժքրոջ և կամավորների ուղեկցությամբ այցելեցին Արթիկի VI դարի մշակութային կոթող Լմբատավանք և միջնադարյան վանական համալիր Հառիճվանք, որտեղ  գեղեցիկ և հագեցած օր անցկացրեցին:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ