Օգոստոսի 25-27-ը Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Ամերիկյան խաչի հետ համատեղ, «Եվրասիական տարածաշրջանում Առողջապահության տարածաշրջանային նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Կամավորների կառավարում» թեմայով դասընթաց: Դասընթացն, որին մասնակցում էին Հայկական և Ուկրաինական Կարմիր խաչերի և Ղազախստանի Կարմի մահիկի աշխատակիցներ և կամավորներ, անցկացնում էր Ռուսական Կարմիր խաչի ՄԻԱՎ-ի և ՏԲ հարցերով Ռեսուրս կենտրոնի փորձագետը: