Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Քովիդ-19 համավարակի տնտեսական հետևանքները առավել խոցելի խմբերի վրա հնարավորինս մեղմելու համար մարտի 27-ից մարդասիրական աջակցություն է ցուցաբերել ավելի քան 20 000 անձի։
Հունիսի սկզբին Վայոց ձորի մարզում՝ Շվեյցարական Կարմիր խաչի աջակցությամբ, բաշխվեց սննդի և հիգիենիկ պարագաների 205 փաթեթ։