Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => «Կարմիր խաչը փրկեց ինձ». Էմմա Գասպարյան [uri] => /news/soup-kitchens-for-lonely-elderly-in-four-regions.html [id] => 246 [content] => 1 ) 1
«Կարմիր խաչը փրկեց ինձ». Էմմա Գասպարյան

«Կարմիր խաչը փրկեց ինձ». Էմմա Գասպարյան

26.10.2017
«Կարմիր խաչը փրկեց ինձ». Էմմա Գասպարյան

Տաք ճաշ՝ միայնակ ծերերի համար 

Երբ Էմմա Գասպարյանն իր ընկերուհիների հետ ճաշարան մտավ և տեղավորվեց սեղաններից մեկի մոտ, ոչ ոք չէր էլ մտածի, որ արդեն 82 տարեկան է: Դա հետո պարզվեց, երբ պատրաստակամությամբ համաձայնեց պատմել իր կյանքի պատմությունը:

Մասիս քաղաքի Հայկական Կարմիր խաչի ընկերության բարեգործական ճաշարանն աշխուժանում է ժամը 2-ից 3-ը՝ այստեղ են շտապում միայնակ ծերերը, որոնք  օրը մեկ անգամ բարձր կալորիականությամբ տաք ճաշ են ստանում, քաղցրեղեն ու հյութ կամ թեյ:

Տիկին Էմման միշտ գալիս է կոկիկ հագնված ու հարդարված, վզին մարգարիտներ են, եղունգները՝ ներկված:

- Նա միշտ էլ այդպիսի տեսք ունի, չմտածեք, թե հյուր եք եկել, դրա համար է տոնական հագել, - ասում է ՀԿԽԸ Արարատի մարզային մասնաճյուղի տնօրեն Ռիտա Մանուկյանը, որն արդեն երեք ամիս է մարզում բարեգործական ճաշարանի կազմակերպման գործին է:

Շվեյցարական Կարմիր խաչի աջակցությամբ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն այս տարվա հուլիսից գործարկեց «Սնունդ ՀՀ 4 մարզերի համար» ծրագիրը՝ Լոռու, Շիրակի, Արարատի և Արմավիրի մարզերում ՝ նպատակ ունենալով յուրաքանչյուր մարզում 80 միայնակ տարեցի ապահովել սննդարար ճաշով:  Շահառուներն ընտրվել են հստակ որոշված կարիքների և մշակված չափանիշների հիման վրա: Գործընթացն իրականացվել է սերտորեն համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների, հատկապես՝ մարզպետարանների և քաղաքապետարանների սոցիալական հարցերի բաժինների հետ: 

Ծրագրի բյուջեն բավական սահմանափակ էր, և անհրաժեշտ բոլոր ծախսերը հոգալու համար Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ձեռնամուխ եղավ ռեսուրսների մոբիլիզացմանը՝ օգտագործելով արդեն ստեղծված ամուր համագործակցություններն ու հաստատելով նորերը: Այդպես՝ Արմավիրի մարզպետարանը անվճար տարածք է տրամադրել ճաշարանի համար և վճարել կոմունալ ծախսերը, Մասիս քաղաքի քաղաքապետը ներդրում է ունեցել տարածքի վերանորոգման գործընթացում, որը տրամադրել է մասնավոր անձ, Արմավիրի քաղաքային տրանսպորտի սեփականատերերի համաձայնությամբ ծերերին անվճար հասցնում են ճաշարան և հետ են տանում, իսկ «Ապարան» ջրի գործարանը շահառուներին ապահովում է խմելու ջրով :

-  Ծրագիրն իրագործվել է քայլ առ քայլ մոտեցմամբ՝ սկսելով 20 շահառուից և մի քանի շաբաթում հասնելով 50-ի: Ամեն շաբաթ մանրակրկիտ գնահատում է իրականացվել՝ հաջորդ շաբաթ ճաշարանի աշխատանքը բարելավելու և պլանավորելու համար: Շահառուների կարծքիներն ու տպավորությունները հաշվի առնելով ճաշացանկը փոփոխվել է, օրինակ՝ նրանք ավելի շատ ապուր են նախընտրել, և խնդրել են հանել հնդկաձավարը, - ասում է ծրագրի համակարգող, ՀԿԽԸ Երիտասարդական, կամավորության ու անդամակցության բաժնի ղեկավար Կատարինա Վարդանյանը:

 

Շիրակում և Լոռիում ճաշը մատակարարվում է ՀԿԽԸ կողմից իրականացվող մեկ այլ՝ «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագրի շահառուներին՝ անկողնային միայնակ ծերերին (22 շահառու՝ Շիրակում և 23 շահառու՝ Լոռիում): 

- Շատ համեղ ու կարևորը կշտացնող է ճաշը, - ոգևորված պատմում է տիկին Էմման. – Կարմիր խաչը փրկեց ինձ: Հիմա Մասիսում մենակ եմ ապրում՝ վարձով, մի նեղ սենյակ է: Այս մի անգամը, որ այստեղ եմ սնվում, արդեն ինձ համար մեծ օգնություն է: Այսքան բան որտեղից պետք է առնեի, բերեի պատրաստեի:

Տիկին Էմման Աշտարակում է ծնվել, երբ ամուսնացել է, ամուսնու հետ տեղափոխվել են Երևան, ինքը երկար տարիներ տոմսավաճառ է աշխատել, իսկ ամուսինը՝ վարորդ: Երկու դուստր ունի ու մի որդի, ամուսինը մահացել է:  Արդեն 9 թոռ ու ծոռ ունի, բայց իրեն միայն մի աղջիկն է կարողանում օգնել, որդին կուրացել է, չի կարողանում  աշխատել, մյուս աղջիկն էլ Երևանում է ապրում, հաճախ չի կարողանում իրեն այցելել: Որդին իր մեծ ընտանիքով ապրում է Ռանչպար գյուղում, երբ մեծ թոռն ամուսնացել է, տիկին Էմման իր սենյակը թողել է նրանց ու տեղափոխվել Մասիս:

- Շատ խեղճ են իմ երեխաները, հազիվ իրենց են կարողանում պահել, ինձ ինչպե՞ս օգնեն, -պատմում է տիկին Էմման, - սոված էլ լինեմ, աղջկաս չեմ ասում, իմ մասին չեմ մտածում արդեն, միայն վախենում եմ, հանկարծ անկողին չընկնեմ, բեռ դառնամ: Ժամանակին 30 կիլոգրամը բարձրացնում էի, հիմա համ ոտքիս մեջ երկաթ կա, համ էլ ձեռքերս են ցավում: Բայց դեղ էլ չեմ խմում՝ չեմ ուզում օրգանիզմս դեղի սովորեցնել:

Կամավորներն ու աշխատակիցները նշում են, որ շատ տատիկ-պապիկներ գալիս են նաև իրար տեսնելու, զրուցելու, շփվելու համար: Առջևում ձմեռ է, և կյանքի բերումով միայնակ մնացած այս մարդկանց համար Կարմիր խաչն է դառնալու այն անկյունը, որտեղ կգտնեն ոչ միայն մի աման տաք ճաշ, այլև մարդկային ջերմություն ու հոգատարություն:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ