«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում շարունակաբար անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ, հանդիպումներ, ուսումնական այցեր, որոնց նպատակն է աջակցել սիրահայերի ինտեգրմանը Հայաստանում։
Հունվարի 24-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության ծրագրի շրջանակներում 16 սիրիահայ հրավիրվեց Մոսկվա կինոթատրոն դիտելու «Ազնիվ գողերը» ֆիլմը: Մասնակիցները նշեցին, որ նման միջոցառումներն օգնում են մի պահ կտրվել կենցաղային հոգսերից ու առօրյա դժվարություններից:
Հունվարի 31-ին Լոֆտ ժամանցային կենտրոնում և փետրվարի 7-ին «Սոցիալ-հոգեբանական կենտրոնում» Հայկական Կարմիր խաչի ընկերության ծրագրի շրջանակներում տեղի ունեցան խոհանոցային միջոցառումներ։
Շահառուները, մասնագետի օգնությամբ, պատրաստեցին «Բանանով և ելակով պանակոտտա», որը շատ թեթև, նուրբ համով աղանդեր էր։ Իսկ մյուս հանդիպման ժամանակ գլխավոր թեման աղցաններն էին։Մասնակիցները պատրաստեցին հետաքրքիր և համեղ աղցաններ։ Վերջում մասնակիցները կիսվեցին իրենց բաղադրատոմսերով և խոհարարական գաղտնիքներով:
Փետրվարվարի 27-ին Սոցիալ-հոգեբանական կենտրոնի հյուրն էր կոսմետոլոգ Անահիտ Մալոյանը, որը սիրով կիսվեց իր հարուստ գիտելիքներով՝ անդրադառնալով մաշկի խնամքի առանձնահատկություններին: Մասնագետը ծանոթացրեց նաև ժամանակակից կոսմետոլոգիայի յուրահատուկ մոտեցումներին և գաղտնիքներին:
ԻՐԻՍ ծրագիրը իրականացվում է Ի պատասխան Սիրիական Ճգնաժամի ստեղծված Եվրոպական միության տարածաշրջանային Թրասթ Ֆոնդի՝ «Մադադ»-ի, Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի ֆինանսական աջակցությամբ։, Ավստրիական Կարմիր խաչի կողմից ղեկավարվող կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հայկական կարիտաս Բարեգործական ՀԿ-ն, Հայկական Կարմիր խաչի ընկերակցության, Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոնի և ՓՄՁ համագործակցություն ասոցիացիայի կողմից։