Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => ՀԿԽԸ կամավորները շարունակում են այցելել մարզերում բնակվող միայնակ տարեցներին [uri] => /news/arcs-volunteers-continue-visiting-single-elderly-people-living-in-regions.html [id] => 577 ) 1
ՀԿԽԸ կամավորները շարունակում են այցելել...

ՀԿԽԸ կամավորները շարունակում են այցելել մարզերում բնակվող միայնակ տարեցներին

30.06.2023
ՏԱՐԵՑՆԵՐ
ՀԿԽԸ կամավորները շարունակում են այցելել մարզերում բնակվող միայնակ տարեցներին

«Ես Երևանի աղջիկ եմ», - պատմում է 85-ամյա Լիդա Սիմոնյանը, ով հիմա ապրում է Աշտարակում: Իր մանկությունն անցել է մայրաքաղաքի սրտում, Սպանդարյան փողոցի վրա (այժմ Արամի): 

Տեխնիկումը ավարտելուց հետո աշխատել է Արզնի առողջարանում: 

- Երևանն ուրախ, ընկերական քաղաք էր: Հետո մեր տունը քանդեցին, Աշտարակում բնակարան ենք ստացել և տեղափոխվել այստեղ, - հիշում է Լիդա Սիմոնյանը: 

Երեք եղբայրներն ու ամուսինը մահացել են, սակայն ամենասարսափելի հարվածը Լիդա տատիկի կյանքում եղել է երեք երեխաների կորուստը, որոնք մահացել են իրար հետևից դպրոցական տարիքում` ծանր հիվանդության հետևանքով: 

Լիդա տատիկի մասին բոլորը խոսել են՝ որպես միշտ օգնության հասնողի, բայց մոտ 10 տարի առաջ ընկել է, դժվարանում է քայլել և այժմ ինքն օգնության կարիք ունի:

Երբեմն այցելում են եղբոր երեխաները, իսկ բացի նրանցից Հայկական Կարմիր խաչի ընկերության Աշտարակի մասնաճյուղի երիտասարդ կամավորներն են փորձում  փոքր ինչ մեղմել նրա միայնությունը:  

- Մենակ մարդ իրեն վատ չի՞ զգա, ես նույնիսկ մեծ տարիքում բոլորին օգնում էի: Շատ դժվար է մենակ ապրելը, - ասում է Լիդա տատիկը:

Շվեյցարական Կարմիր խաչի աջակցությամբ իրականացվող «Ձմեռային աջակցություն միայնակ տարեցներին» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի և Սյունիքի 490 միայնակ տարեցներ ամեն ամիս ստանում են սնունդ, եռամսյակը մեկ՝ հիգիենիկ պարագաներ, կամավորներն ամեն շաբաթ այցելում են նրանց և միասին նշում տոները:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ