Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Վայոց ձորի մարզային մասնաճյուղի «Տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց տնային խնամք» ծրագրում ընդգրկված 20 շահառուների համար դեկտեմբերի 6-ին, Ամանորին ընդառաջ, կազմակերպել էր միջոցառում, որի ընթացքում 12 տարեցների հետ միասին զարդարվեց ՀԿԽԸ Վայոց ձորի մարզային մասնաճյուղի գրասենյակի տոնածառը: Տարեցները ստացել են նաև ամանորյա փաթեթներ, իսկ նրանք, ովքեր չեն կարողացել մասնակցել միջոցառմանը, իրենց ամանորյա փաթեթները ստացան տանը։
Իսկ Շիրակի մարզային մասնաճյուղի տնային խնամք ստացող 20 շահառուներ դեկտեմբերի 3-ին և 14-ին, ՀԿԽԸ կամավորների և բուժքրոջ ուղեկցմամբ, այցելեցին Արթիկ համայնքի հայ առաքելական եկեղեցի և կատարեցին ուխտագնացություն Անի համայնքի Սառնաղբյուր գյուղի Զաղայի մատուռ։