Պատկերացրու՝ մարդկային ձայն լսելու համար միացնում ես հեռուստացույցը, նայում ես պատուհանից դուրս, տեսնում գնացող եկող անցորդներին, հարևաններին, վերհիշում ակտիվ առօրյա գործողություններով լի սեփական կյանքդ:
Երազում ես տնից դուրս գալ, հանդիպել ընկեր-բարեկամներիդ, զրուցել, բայց շուրջդ դատարկ է, դու՝ միայնակ ու մեկուսացված:
Միայնակ մնալը մեր ընտրությունը չէ, այլ՝ պարտադրված իրողություն, որն էլ ավելի է վատթարանում՝ հետզհետե նահանջող առողջության պատճառով:
Այս մարդիկ օրեր շարունակ ոչ ոքի չեն տեսնում, ոչ մեկի հետ չեն խոսում:
ՄԵՆՔ ՆՐԱՆՑ ՄԵՆԱԿ ՉԵՆՔ ԹՈՂԵԼ ԵՒ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իրականացնում է միայնակ տարեցների, քրոնիկական հիվանդություններ և հաշմանդամություն ունեցող անձանց պրոֆեսիոնալ տնային խնամք:
Դիտեք հոլովակը՝ տեսնելու, թե ինչպես ենք աշխատում
* * *
Տնային խնամքի ծառայությունից օգտվողներն ստանում են.
Մեր՝ բուժքույրերից, տնային խնամք իրականացնողներից և կամավորներից կազմված անձնակազմը, կիսելով Կարմիր խաչի միջազգային ընտանիքի լավագույն փորձը, տեղայնացնելով այն և գումարելով տարիների աշխատանքի արդյունքում ձեռք բերված փորձին, շարունակաբար վերապատրաստվում և կատարելագործում է իր գիտելիքներն ու հմտությունները՝ ծառայությունն ավելի ու ավելի արդյունավետ և որակյալ մատուցելու համար։
Կամավորական ներուժի ներգրավվածության շնորհիվ, մենք կարողանում ենք Տնային խնամքի ծառայությունը կազմակերպել առավել մատչելի. մեկ անձի համար մեկ ամսվա ծախսը կազմում է 65 000 ՀՀ դրամ (մոտ 130 ԱՄՆ դոլար):
Աջակցեք մեզ՝ Տնային խնամքի ծառայության հասանելիության շարունակականությունն ապահովելու համար.