Սևանի բնակիչ 70-ամյա Օլյա Մանուկյանը մոր մահից հետո 13 տարի է ինչ միայնակ է ապրում: Ծնունդով Հրազդանի Լեռնանիստ գյուղից Օլյան տեղափոխվել է Սևան, ժամանակին աշխատանքի անցնելով քաղաքի գրախանությում:
Այսօր նրա հյուրասենյակում մի պատը զբաղեցնում է գրապահարանը, որը լի է գրքերով, սակայն այլևս գրքերը վերընթերցելու ցանկություն չունի և սիրով նվիրում է դրանք բոլոր ցանկացողներին, ինչից հաճախ օգտվում են Հայկական Կարմիր խաչի ընկերության երիտասարդ կամավորները:
Մոտ 3-4 տարի է ինչ նա ընգրկված է Հայկական Կարմիր խաչի ընկերության Սննդի աջակցության ծրագրում: Երկար սառը սեզոնը Սևանում ստիպում է բնակիչներին հավելյալ ծախսեր անել բնակարանների ջեռուցման համար, այնպես որ միայնակ տարեց մարդկանց համար սննդի օգնությունը շատ տեղին է:
Նա վստահեցնում է, որ չնայած ապրում է մենակ, հարևանների շնորհիվ իրեն միայնակ չի զգում:
Շվեյցարական Կարմիր խաչի աջակցությամբ իրականացվող «Ձմեռային աջակցություն միայնակ տարեցներին» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի և Սյունիքի 490 միայնակ տարեցներ ամեն ամիս ստանում են սնունդ, եռամսյակը մեկ՝ հիգիենիկ պարագաներ, կամավորներն ամեն շաբաթ այցելում են նրանց և միասին նշում տոները: