Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագիր [uri] => /news/increased-resilience-of-syrian-armenians-and-host-population.html [id] => 350 ) 1
«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության...

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագիր

27.09.2019
«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագիր

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շարունակում է իրականացնել սիրահայերի ինտեգրման ծրագրեր:

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում շարունակաբար անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ, հանդիպումներ, ուսումնական այցեր, որոնց նպատակն է աջակցել սիրահայերի ինտեգրմանը Հայաստանում:

Սիրիահայերի սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնում սիրիահայ կանայք հունիսի 28-ին մասնակցեցին «Խոհանոցային անցուդարձ» միջոցառմանը: Դասընթացն իրականացրեց փորձառու մասնագետ տիկին Լուսինեն, որը սիրով պատրաստեց «Ֆրանսիական էկլեր»:

Մասնակիցները հնարավորություն ունեցան Տիկին Լուսինեից ստանալու իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները, նոր բաղատրատոմսեր ձեռք բերել, ինչպես նաև կիսվել իրենց բաղադրատոմսերով:  

Հուլիսի 11-ին 8 սիրիահայի համար կազմակերպվել էր էքսկուրսիա դեպի Փարաջանովի տուն-թանգարան: Էքսկուրսավարի պատմություններով, Փարաջանովյան գունագեղ արվեստով համակված սիրիահայերը ունեցան գեղեցիկ մշակութային օր:

Օգոստոսի 29-ին կրկին սիրահայերի սոցիալ-հոգեբանական կենտրոնում անցկացվեց «Խոհանոցային անցուդարձ » խորագրով միջոցառում, այս անգամ սիրահայ կանայք խոհարարի հետ միասին պատրաստեցին «Զմրուխտյա թավիշ» տորթը: Վերջում ավանդույթի համաձայն մասնակիցները կիսվեցին իրենց բաղադրատոմսերով, խոհարարական գաղտնիքներով:

Իսկ արդեն օգոստոսի 30-ին շահառուներն այցելեցին Մոսկվա կինոթատրոն՝ դիտելու «004 գործակալ: Օպերացիա Գեղարդ» ֆիլմը:

Սեպտեմբերի 19-ին Սիրիահայերի սոցիալ-հոգեբանական կենտրոնի հյուրն էր դիմահարդար Դալար Թաշճեանը, որը մեծ սիրով ցուցադրեց և ծանոթացրեց ժամանակակից դիմահարդարման յուրահատուկ մոտեցումներին և գաղտնիքներին: Սիրիահայ կանայք մեծ ոգևորվածությամբ փորձեցին գործնականորեն կիրառել դասընթացի շրջանակներում ստացած գիտելիքները, որոնք կկիրառեն նաև հետագայում:

Սեպտեմբերի 14-ին մի խումբ սիրահայեր այցելեցին Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդավանք, ինչպես նաև «Չարենցի կամար»:

 

ԻՐԻՍ ծրագիրը իրականացվում է Ի պատասխան Սիրիական Ճգնաժամի ստեղծված Եվրոպական միության տարածաշրջանային Թրասթ Ֆոնդի՝ «Մադադ»-ի, Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի ֆինանսական աջակցությամբ։, Ավստրիական Կարմիր խաչի կողմից ղեկավարվող կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հայկական կարիտաս Բարեգործական ՀԿ-ն, Հայկական Կարմիր խաչի ընկերակցության, Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոնի և ՓՄՁ համագործակցություն ասոցիացիայի կողմից։

 

 

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ