Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ շարունակում է ջանքեր գործադրել խոցելի խմբերի սոցիալական վիճակի վրա Covid-19 համավարակի ազդեցությունը հնարավորինս մեղմելու ուղղությամբ։
Տեղական և միջազգային ռեսուրսների մոբիլիզացման շնորհիվ այս օրերին հնարավորություն ունենք աջակցելու մարզաբնակ միայնակ տարեցներին և խոցելի ընտանիքների։
Այս շաբաթ Սյունիքի մարզի Կապանի, Սիսիանի և Գորիսի շրջաններում բաշխվում է սննդի և հիգիենիկ պարագաների 769 փաթեթ։