Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ստանձնեց Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը [uri] => /news/arcs-gyumri-boarding-house.html [id] => 427 ) 1
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ստանձնեց...

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ստանձնեց Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը

27.05.2020
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ստանձնեց Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը

Մայիսի 1-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ ՀՀ Կառավարության որոշմամբ ստանձնեց Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը։ Այն այսուհետ կոչվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն։

ՀԿԽԸ-ն վերակնքել է աշխատանքային պայմանագրերը կենտրոնի աշխատակազմի 92 տոկոսի հետ։ Մայիսի 1-ից կենտրոնում սահմանվել է շուրջօրյա հերթափոխ, այսուհետ կենտրոնի 6 մասնաշենքերից յուրաքանչյուրն ունի շուրջօրյա խնամող։

Քովիդ-19 համավարակով պայմանավորված, շահառուների ելումուտը սահմանափակելու նպատակով, մայիսի 14-ին կազմակերպվել է սրտաբանի, վնասվածքաբանի և ակնաբույժի այց խնամքի կենտրոն։ Իրականացվել է 42 շահառուի զննում և խորհրդատվություն։

Հիմք ընդունելով համավարակային իրավիճակը՝ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնը մայիսի 21-ից անցել է աշխատանքին փակ ռեժիմի։ Շուրջօրյա հերթապահում են 6 խնամող, 2 բուժքույր, 2 մատուցող, խոհանոցի աշխատողը և կաթսայատան պատասխանատուն։

Կենտրոնի անձնակազմը և շահառուները մայիս ամսվա ընթացքում անցել են Քովիդ -19-ի տեստավորում՝ արդյունքները բացասական են։

Խնամառուները մեկուսացման մեջ էին դեռևս մարտի 16-ից։ Ամեն շաբաթ կենտրոնի տարածքն ախտահանվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից, անձակազմն ու խնամառուները ապահովված են անհրաժեշտ պաշտպանիչ բոլոր միջոցներով։

———————————————————————————

2019 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև կնքվեց Հուշագիր, որի համաձայն ՀԿԽԸ-ն ստանձնեց Գյումրու տուն – ինտերնատի կառավարումը։

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը պարտավորվել է առնվազն 163 մլն դրամի ներդրում իրականացնել՝ ծառայությունների որակի և կացության պայմանների բարելավման համար, ինչպես նաև վերակնքել աշխատանքային պայմանագրերը տուն-ինտերնատի աշխատակիցներից առնվազն 70 %-ի հետ։
160 խնամյալների համար ՀԿԽԸ կողմից բնաիրային ներդրումները կկազմեն շուրջ 8.5 մլն դրամ:
2020 թ.-ին Հայկական կարմիր խաչի ընկերությունը առնվազն 87 մլն դրամ կներդնի՝ տուն-ինտերնատի 6 բնակելի հատվածներից 4-ի վերանորոգման և կահավորման համար: Դրանցից մեկը կհարմարեցվի անկողնային խնամքի կարիք ունեցողների համար: 2021 թ.-ին ևս 43 մլն. դրամ կներդրվի մյուս երկու բնակելի հատվածների վերանորոգման և կահավորման համար: 2022 թ. -ին ընկերությունը պատրաստվում է ներդնել ևս շուրջ 16.5 մլն դրամ:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2020 թ.-ին հաստատությանը կհատկացնի շուրջ 202 մլն դրամ:

 

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ