Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Կլոր սեղան սահմանային վերահսկողության անձնակազմների հետ [uri] => /news/roundtable-for-senior-entry-officials.html [id] => 23 ) 1
Կլոր սեղան սահմանային վերահսկողության...

Կլոր սեղան սահմանային վերահսկողության անձնակազմների հետ

05.06.2017
Կլոր սեղան սահմանային վերահսկողության անձնակազմների հետ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` ՄԱԿ-ի փախստականների հայաստանյան գրասենյակի հետ համատեղ «Հայաստանում փախստականների ընդունման բարելավում և մտահոգության առարկա հանդիսացող անձանց ինտեգրման խթանում» ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում հունիսի 1-ին և 2-ին կլոր սեղան

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` ՄԱԿ-ի փախստականների հայաստանյան գրասենյակի հետ համատեղ «Հայաստանում փախստականների ընդունման բարելավում և մտահոգության առարկա հանդիսացող անձանց ինտեգրման խթանում» ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում հունիսի 1-ին և 2-ին կլոր սեղան հանդիպում անցկացրեց ՀՀ Բավրա, Գոգավան, Մեղրի, Բագրատաշեն, «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայանների սահմանային վերահեսկողության և անձնագրերի և վիզաների վարչության ավագ պաշտոնյաների, ինչպես նաև սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատի և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ:

Կլոր սեղանի նպատակն էր բարձրացնել մասնակիցների իրազեկվածության մակարդակը երկրի տարածք մուտք գործելու, ապաստանի ընթացակարգերի հասանելիության, ապաստան հայցողների բացահայտման և ուղղորդման մեխանիզմների վերաբերյալ։ «Ֆրոնտեքս» Եվրամիության սահմանային անվտանգության գորածակալության, ՄԱԿ–ի, փախստականնների գրասենյակի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Միգրացիոն պետական ծառայության ներկայացուցիչների միջոցով ներկայացվեցին փախստականների պաշտպանության հիմնական սկզբունքները, ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատը աշխարհում, փախստականների պաշտպանությունը և խառը միգրացիոն հոսքերը, ապաստան հայցողների բացահայտումը և ուղղորդումը դեպի ապաստանի ընթացակարգ, փախստականների ընդունելությունը և աջակցությունը սահմանային անցակետերում, ինչպես նաև փախստականներին ապօրինի մուտքի կամ ներկայության համար պատժի չենթարկելու սկզբունքները:

Ծավալված քննարկումները նպաստեցին ընթացակարգերում և իրականացման գործընթացներում բովանդակային և ֆինանսական բացերի բացահայտմանը: ՀԿԽԸ ներկայացուցիչները ներկայացրեցին ՀԿԽԸ գործառույթները ներառյալ սահմանակետերի մշտադիտարկման և ապաստան հայցողների և փախստականների համար թարգմանչական ծառայությունների ապահովումը:

Գործընկերներից ստացված հետադարձ կարծիքները կարևորում են նման աշխատաժողովների կազմակերպումը` ապաստան հայցողների պաշտպանության համակարգի բարելավման նպատակով:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ