Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Տնային խնամքի ծառայություն Երևանում [uri] => /news/yerevan-home-care-service.html [id] => 615 ) 1
Տնային խնամքի ծառայություն Երևանում

Տնային խնամքի ծառայություն Երևանում

12.11.2023
ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ
 Տնային խնամքի ծառայություն Երևանում

 

Հայկական Կարմի խաչի ընկերությունն առաջարկում է միայնակ տարեցների, քրոնիկ հիվանդություններ և հաշմանդամություն ունեցող անձանց պրոֆեսիոնալ տնային խնամքի վճարովի ծառայություն։

Տնային խնամքի ծառայությունը ներառում է․

  • բժշկի ցուցումով իրականացվող բուժական, կանխարգելիչ և վերականգնողական միջամտություններ,
  • օգնություն կենցաղային հարցերում,
  • աջակցություն դեղորայքի ընդունման հարցում, սննդի պատրաստում,
  • աջակցություն տեղաշարժվելիս,
  • աջակցություն անձնական հիգիենայի ապահովման հարցում,
  • աջակցություն գնումներ, կոմունալ և այլ  վճարումներ կատարելիս,
  • սոցիալ-հոգեբանական աջակցություն:

         

ԳՐԱՆՑԵԼ ՀԱՅՏ

 

 

Տնային խնամքի ծառայությունն իրականացնում են մասնագիտացված թիմերը (բուժքույր, խնամող և կամավոր), որոնք կիսելով Կարմիր խաչի միջազգային ընտանիքի լավագույն փորձը, տեղայնացնելով այն և գումարելով տարիների աշխատանքի արդյունքում ձեռք բերված փորձին՝ լավագույնս ապահովում են ծառայութան որակը։ 

   

 

 

Մեր թիմը շարունակաբար վերապատրաստվում և կատարելագործում է իր գիտելիքներն ու հմտությունները՝ ծառայությունն ավելի ու ավելի արդյունավետ և որակյալ մատուցելու համար։

Տնային խնամքի ծառայությունից օգտվելու համար գրանցեք հայտ և մեր աշխատակիցները կապ կհաստատեն Ձեզ հետ՝ մանրամասները ճշտելու և Ձեր հարցերին պատասխանելու համար։

 

Այլ հարցերի դեպքում զանգահարեք 060625080 հեռախոսահամարին։

  

         

ԳՐԱՆՑԵԼ ՀԱՅՏ

 

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ