Դեկտեմբերի 25-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու տուն-ինտերնատի բնակիչների համար Ամանորյա միջոցառում էին կազմակերպել Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) և ինտերնատի տնօրինությունը։
Անմիջական մթնոլորտում ներկաների համար ելույթ ունեցան Գյումրիի ժող․ գործիքների անսամբլը՝Մուրադ Մալխասյանի գլխավորությամբ, երգիչ Նորայր Բարսեղյանը և «Հայկական զարդանախշեր» պարային համույթը, ասմունքեցին ՀԿԽԸ տարեցների համայնքային նախաձեռնող խմբի անդամները։
Տուն-ինտերնատի 160 բնակիչները Հայկական Կարմիր խաչի ընկերության և Գյումրու տուն-ինտերնատի տնօրինության կողմից ստացան ամանորյա նվերներ։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը և ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով գալիք տոները՝ նրանք վստահություն հայտնեցին, որ համատեղ ջանքերի շնորհիվ էապես կբարելավվեն Գյումրու տուն-ինտերնատի բնակիչների պայմաններն ու մատուցվող ծառայությունների որակը։
Դեկտեմբերի 19-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև ստորագրվեց հուշագիր, որի շրջանակներում Հայկական կարմիր խաչի ընկերությունը 2020 թվականից իրականացնելու է Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը։