Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Քովիդ-19 համավարակի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով արտակարգ դրության առաջին իսկ օրերից աջակցում է առավել խոցելի ընտանիքներին՝ տրամադրելով սննդի և հիգիենիկ պարագաների մեկ ամսվա համար նախատեսված փաթեթ։
Հունիս ամսվա ընթացքում Իզմիրյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հնարավորություն ունեցանք աջակցելու Արմավիրի (592) և Լոռու (555) մարզերի բազմազավակ 1147 ընտանիքի։
Շահառուների ցուցակը տրամադրվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։ Համագործակցել ենք նաև Արմավիրի և Գուգարաց թեմերի ներկայացուցիչների հետ, որոնք տրամադրել են առավել խոցելի ևս 23 շահառու ընտանիքների տվյալներ։
Մարտի 16-ից մինչ օրս, մեր գործընկերների և նվիրատուների աջակցությամբ բաշխվել է 22 423 փաթեթ։
ՄԵՆՔ ՕԳՆՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ