Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, IRIS ծրագրի տնտեսական հնարավորությունների և տնտեսական զարգացման բաղադրիչի շրջանակներում, հայտարարում է
եռամսյա վճարովի աշխատանքային պրակտիկայի / վերապատրաստման մասնակցության չորրորդ փուլի մրցույթ
Հայաստանում աշխատանք փնտրող սիրիահայերի և տեղացիների համար: Ծրագիրը հնարավորություն կտա մասնակիցներին ստանալու ավելի լավ կրթություն և մասնագիտական փորձ ու, արդյունքում՝ կայուն և տևական աշխատանք:
Ով կարող է դիմել
Ընտրված վերապատրաստվողների համար կորոշվեն համապատասխան գործատուները և երկու կողմերը կապ կհաստատեն՝ անցկացնելով անձնական հարցազրույց որպես առաջին քայլ: Երկուստեք հաջողություն գրանցելուց հետո կկնքվի եռակողմ համաձայնագիր: Յուրաքանչյուր վերապատրաստվող մասնակից ֆինանսական աջակցություն կստանա երեք ամիս ժամկետով:
Նախկին գործատուների և մասնագիտական վերապատրաստում տրամադրողների կողմից տրված երաշխավորագրերը կհամարվեն առավելություն:
Միայն նախնական ընտրությունն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիմելու վերջնաժամկետ
Հետաքրքված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին մինչև 20 դեկտեմբերի 2020թ.:
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել` +374 55 625065, +374 95 625065 հեռախոսահամարներին: