Դեկտեմբերի 9-ին Իջևանի Բժշկական կենտրոնում ծնվեց Գեղարքունիքի մարզի Դպրատակ գյուղի բնակչուհի Ալինա Կիրակոսյանի 6-րդ երեխան՝ Անժելան: Հաջորդ օրը Հայկական Կարմիր խաչի ընկերության Տավուշի մասնաճյուղի կամավորները՝ նախագահ Վաչիկ Սարիբեկյանի հետ միասին, այցելեցին Բժշկական կենտրոն, որտեղ տնօրեն Ռուզաննա Գրիգորյանի և ծննդատան աշխատակազմի մասնակցությամբ շնորհավորեցին մայրիկին և նորածնի փաթեթ ու ծաղիկներ նվիրեցին:
Սոցիալ-առղջապահական մի շարք այլ ծրագրերին ու ակցիաներին զուգահեռ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության Տավուշի մարզային մասնաճյուղն այսուհետ ամեն ամիս օգնության ձեռք կմեկնի սոցիալապես անապահով մի ընտանիքի` նվիրելով նորածնի փաթեթ՝ ծնողների հոգսը փոքր - ինչ թեթևացնելու համար:
Ընտանիքներին աջակցելու համար Մասնաճյուղը պայմանավորվածություն է ձեռք բերել Իջևանի Բժշկական կենտրոնի տնօրինության հետ:
Արինա Պարոնյան
ՀԿԽԸ Տավուշի ՄՄ կամավոր