Հուլիսի 23-ին ՀԿԽԸ-ի Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում կազմակերպվեց հանդիպում կենտրոնի բնակիչների և նրանց հարազատների և համայնքի անդամների հետ: Միջոցառման նպատակն էր բնակիչների և նրանց հարազատների և համայնքի համապատասխան անդամների հետ շփումը, կապերի ամրապնդումը: Հյուրերը նախ շրջեցին խնամքի կենտրոնում, զրուցեցին բնակիչների հետ, հյուրասիրվեցին: Այնուհետև բնակիչների և նրանց հարազատների և համայնքի անդամների միջև կազմակերպվեցին նարդու և դոմինոյի մրցաշարեր, հաղթողները ստացան պատվոգրեր: Հյուրերի և բնակիչների համար կազմակերպվել էր համերգային ծրագիր՝ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները հանդես եկան իրենց պարային կատարումներով։
Միջոցառումն իրականացվել է Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ և Ավստրիական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում:
ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում բնակվում է 137 խնամառու: