Մեզ շարունակում են աջակցել բիզնես ընկերությունները՝ իրենց ներդրումն ունենալով Քովիդ-19 համավարակի սոցիալական ազդեցությունը մեղմելու գործում։
"Քարֆուր Հայաստան"-ի Carrefour Armenia աջակցության շնորհիվ հնարավորություն ունեցանք սննդի փաթեթ տրամադրել 50 խոցելի անձի։
Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները մարդասիրական օգնությունը հասցնում են շահառուների տներ։