Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շարունակում է իր ջանքերը՝ COVID-19 համավարակի սոցիալական ազդեցության հետևանքները մեղմելու ուղղությամբ։
Արմավիրի մարզի Վաղարշապատ, Բաղրամյան և Արմավիր բնակավայրերում մայիսին 410 միայնակ և անժառանգ տարեցներ, թոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք և խոցելի ընտանիքներ ստացան մարդասիրական օգնություն՝ սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթների տեսքով։