Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շարունակում է աջակցել առավել խոցելի անձանց՝ COVID-19 համավարակի սոցիալական ազդեցության հետևանքները մեղմելու ուղղությամբ։
Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում և հարակից համայնքներում առաջնային անհրաժեշտության սննդի և հիգենիկ պարագաների փաթեթներ տրամադրեց 611 ընտանիքի:
-Շնորհակալ ենք, այս օրերին ամեն օգնություն մեծ հույս է,-Կոտայքի մարզ, Թերմինե Նազարեթյան:
-Ուշադրությունն ամենամեծ նվերն է: Շնորհակալ ենք ուշադրության համար,-Պապյան Էդգար:
-Շնորհակալ ենք Կարմիր խաչին մեր հոգսը մի փոքր թեթևացնելու համար,-Նազիկ տատ:
Մարդասիրական օգնությունը տրամադրվեց ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ: