Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ Առողջապահության նախարարության, Պարենի համաշխարհային ծրագրի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՏԻՄ-երի և այլ միջազգային կառույցների հետ համագործակցութամբ, ՀՀ բոլոր մարզերում «Առողջ ապրելակերպ» ծրագրի շրջանակներում մայիսից մինչև հոկտմբեր իրականացնում է մի շարք հանրային միջոցառումներ։
Նպատակն է հանրության շրջանում բարձրացնել իրազեկվածությունը առողջ ապրելակերպի վերաբերյալ:
ՀԿԽԸ մարզային մասնաճյուղերի շուրջ 300 կամավորներ, նախապես անցնելով վերապատրաստումներ, միջոցառումների ընթացքում անցկացնում են առողջ սննդի պատրաստման վարպետաց դասեր, տարբեր մասնագետների հետ՝ առողջ ապրելակերպի վարքագծի ձևավորման խորհրդատվություն, կազմակերպում են խաղեր, պարեր, աերոբիկայի, կոգնիտիվ խթանման նեյրոբիկ վարժանքներ: Խաղերի հաղթողներին տրամադրվում են մրցանակներ: