Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Համայնքային ինտեգրում, տնային խնամք և ակտիվ երկարակեցություն» ծրագրի շրջանակներում փնտրում է ավագ բուժքույրի Երևանում աշխատելու համար
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կառավարում
- Երևանում Համայնքային ինտեգրված տնային խնամքի ծառայության համակարգում, գործընթացների մշակում և իրականացում՝ ներառյալ անձնակազմը և կամավորների աշխատանքը,
- Շահառուների բազայի կազմում և վարում,
- ՀԿԽԸ գրասենյակի հետ համատեղ խնամքի պարագաների և սարքերի հաշվառում և տրամադրում անձնակազմին,
- Տնային խնամքի կենտրոններում իրականացվող գործունեության վերաբերյալ ամսական հաշվետվությունների և վերլուծության պատրաստում։
- Համայնքային ինտեգրված տնային խնամքի կենտրոնի հիգիենիկ և համաճարակային իրավիճակի ամենօրյա մոնիտորինգ
- Տնային խնամքի կենտրոնների աշխատանքային թիմի հետ շաբաթական աշխատանքային հանդիպումների իրականացում, դեպքերի քննարկում և համապատասխան պլան գրաֆիկների մշակում և իրականացում։
Բուժքույրական գործունեություն
- Անհատական բուժքույրական խնդիրների նախնական և պարբերական գնահատում
- Ընտանեկան բժիշկի և բուժքրոջ հետ համատեղ աշխատանք՝ պլանավորելու և անհատական խնամքի պլան մշակելու համար։
- Խնամառուների ամենօրյա տնային խնամքի և օգնության պլանավորում և մոնիտորինգ։
- Հատուկ իրավիճակներում տնային խնամքի տրամադրում։
- Խնամառուների հետ իրականացվող խնամքի գործունեության արդյունքների կանոնավոր գնահատ
- Խնամքի կենտրոնների բուժքույրերի աշխատանքի անմիջական վերոհսկողություն։
- Խնամքի կենտրոնների խնամքի մասնագետների աշխատանքի անմիջական վերոհսկողություն։
- Խնամքի կենտրոնների բուժքույրերի և խնամքի մասնագետների մասնագիտական գիտելիքների և հմտություների պարբերաբար գնահատում և կատարելագործման ուղղված գոծողությունների պլանի մշակում և իրագործում։
Համագործակցություն
- Համայնքի բոլոր պատկան հաստատությունների հետ աշխատանքային հարաբերությունների ձևավորում, և կայուն համագործակցային հարաբերությունների հատատում։
- Համայնքային ինտեգրված տնային խնամքի և ակտիվ երկարակեցության մոդելի շրջանակում ծառայությունների վերաբերյալ իրազեկվաշության բարձրացում։
Այլ Պարտականություններ
- Ծրագրի պատասխանատուների և վերադասի հատուկ հանձնարարությունների իրականացում։
- Մասնակցություն ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացներին, աշխատաժողովներին, հանդիպումներին և այլ միջոցառումներին։
- Ձեռք բերված գիտելիքների փոխանցում աշխատանքային թիմերին։
- Ակտիվ մասնակցություն առողջապահական և սոցիալական խնամքի խնդիրներին վերաբերող նյութերի մշակմանը։
- Սովորելու պատրաստակամություն և նախաձեռնություն։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
- Բժշկական միջին մասնագիտական կրթություն առնվազն 3 տարվա փորձով
- Առողջապահական ոլորտում մասնագիտական կառավարման փորձ (կդիտվի առավելություն)
- Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայություն
- Առաջնորդության գերազանց հմտություններ, թիմային աշխատանքի և թիմի հետ գիտելիքները կիսվելու կարողություն։
- Արտակարգ իրավիճակներում արագ կողմորոշվելու և աշխատանքները վերակազմակերպելու ունակություններ։
- Բանավոր և գրավոր հայերենի սահուն իմացություն
- Համակարգչային Microsoft (Word, exel) ծրագրերի լավ իմացություն
- Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Վարորդական իրավունքի առկայությունը կդիտվի որպես առավելություն
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել աշխատանքի համար՝ ուղարկելով իրենց ինքնակենսագրականները [email protected] էլեկտրոնային հասցեին։ Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 15․04․2025թ․։