Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի առանձնահատկությունները [uri] => /news/hurjoyaxnamq.html [id] => 672 ) 1
Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի...

Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի առանձնահատկությունները

04.04.2025
ՏԱՐԵՑՆԵՐ
Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի առանձնահատկությունները

Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի առանձնահատկությունները

Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու Շուրջօրյա խնամքի կենտրոնում խնամքի որակը բարելավելու նպատակով կենտրոնի անձնակազմի և կամավորների համար պարբերաբար կազմակերպվող վերապատրաստումների շրջանակում 2025 թ․ ապրիլի 4-ին մեկնարկեց «Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի առանձնահատկությունները» թեմայով երկօրյա դասընթացը։ Այն միտված է խնամող անձնակազմի տեսական գիտելիքների և գործնական հմտությունների շարունակական բարելավմանը։ Դասընթացի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ընթացքում բուժքույրական գործընթացների կազմակերպմանը և խնամքի արդի տեխնիկաներին։ Դասընթացը իրականացվել է «Աշխատելով միասին հանուն որակյալ խնամքի, բարեկեցության և արժանապատիվ կյանքի – հաջորդ փուլ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ավստրիական Կարմիր Խաչի հետ համագործակցությամբ՝ Ավստրիական Զարգացման Գործակալության համաֆինանսավորմամբ։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ